Առաքել Քարամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Գևորգյան հոգևոր ճեմարան | |
Մասնագիտություն՝ | հոգևորական | |
Գործունեություն՝ | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | հուլիսի 20, 1964 (60 տարեկան) | |
Ծննդավայր | Երանոս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան (հուլիսի 20, 1964, Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քրիստոնեական եկեղեցական գործիչ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ (1996 թվականի մայիսի 30-ից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականի հուլիս 20-ին Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1979-1985 թվականներին հեռակա կարգով սովորել ու ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը։ 1980 թվականին ընդունվել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան։ 1982-84 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որից հետո ուսումը շարունակել ճեմարանում։ 1988 թվականի մայիսի 12-ին, ձեռամբ Տ.Հուսիկ արք. Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան տնօրեն։ 1989 թվականի մարտի 15-ին պաշտպանել է ավարտաճառ՝ «Եփրեմ Սսեցի Աջապահյան Կաթողիկոսի «Մեկնութիւն Յովանու Մարգարեի»» թեմայով։
1989 թվականի հունիսի 11-ին ձեռնադրվել է աբեղա։ 1989 թվականի օգոստոսի 25-ից նշանակվել է Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։ 1990 թվականի մայիս 10-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն Ա-ի կողմից նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ՝ Գորիս քաղաքում։ 1993 թվականի ապրիլի 3-ից նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես առաջնորդական փոխանորդի օգնական և Սևանի ավազանի հոգևոր տեսուչ։ 1994 թվականի հունիսին մեկնել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք և վեց ամիս ուսանել տեղի աստվածաբանական համալսարանում։ 1994 թվականի հունիսի 3-ին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Առաքել Սյունեցու «Ամենայն չար տաջելի է»» թեմայով։ 1994 թվականի դեկտեմբերից նշանակվել է Սևանյան դպրանոցի տեսուչ։ 1996 թվականի մայիսի 30-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդ և պաշտոնավարում է մինչ օրս[1]։ 1997 թվականի հունիսի 15-ին ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հուլիսի 18-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2009 թվականի փետրվարի 18-ին պարգևատրվել է Կոտայքի մարզպետի հուշամեդալով։ 2010 թվականի մարտի 26-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1537 հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով։ 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 58 որոշմամբ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ 2013 թվականի փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է որպես ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու[3]։
2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ Ոստիկանության պետի թիվ 1807 հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով։ 2014 թվականի ապրիլ 14-ի թիվ 1001-Ա հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով։ 2014 թվականի մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից արժանացել է Արքության պատվի։ 2015 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 45 որոշումով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով[4]։ 2015 թվականի օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2017 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Ոստիկանապետի թիվ 1632 որոշմամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։ 2017 թվականի սեպտեմբեր 20-ին պարգևատրվել է Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար «Մայրական երախտագիտության» մեդալով։ 2018 թվականի ապրիլի 5-ին պարգևատրվել է «Ոստիկանության 100 ամյակ» հոբելյանական մեդալով։
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը»[5],
- «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը»[6],
- «Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»[7]։
Տեսահարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Անդրանիկ Օզանյան» մեդալի առթիվ»[8]
- «Ակունք գյուղի հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման արարողությունը»[9],
- «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը»[10],
- «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում»[11],
- «Քահանայական ձեռնադրություն»[12],
- «Երեխաների աջակցության հիմնադրամի»[13],
- «Սննդի օգնություն կարիքավոր ընտանիքներին»[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «https://www.flib.sci.am». 1996. Վերցված է 2/2/2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան». www.armenianchurch.org. 2/2/2022. Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2015-ին.
- ↑ «ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ». http://old.police.am/news/view/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html. 09.02.2013 17:07. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «https://www.youtube.com/». Աբովյան TV Լուրեր լրատվական. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը». www.iravunk.com. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը». newsmedia.am. 25 Հուլիս, 2021. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ ««Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»». newsmedia.am. 20 Հոկտեմբեր, 2020. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Աբովյան TV Լուրեր լրատվական». www.youtube.com. Աբովյան TV Լուրեր լրատվական. 28.01.2015. Վերցված է 02,08,2022-ին.
- ↑ «Opening of the Spiritual-Cultural center in the village of Akunq». www.youtube.com. Armenian Church. 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը». www.youtube.com. ShoghakatTVcompany. 02.07.2014. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Կեչառիսի վանական համալիրում յոթ սարկավագներ ձեռնադրվեցին քահանա». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ ««Երեխաների աջակցության հիմնադրամի»». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 02.08.2022-ին.
- ↑ «Կոտայքի թեմում շարունակվում է սննդի փաթեթների օգնությունը կարիքավոր դարձած ընտանիքներին». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 02.08.2022-ին.